Search
Close this search box.

Alikhanyan’s Studio.լավագույն փորձատեղի՝ լավագույն պայմաններով. տեսանյութ, ֆոտո

Alikhanyan’s Studio-ն և Avo’s Music School հայ-ամերիկյան դպրոցը հայտարարում են ընդունելություն 13 բաժիններում:  Արցախցիների համար գործում են հատուկ պայմաններ:

Դպրոց-ստուդիայի ընդունելության և արցախցիներին վերաբերող առաջարկների մասին մեր թղթակիցը զրուցել է հիմնադիր-տնօրեն երաժիշտ Արթուր Ալիխանյանի հետ:

-Ողջուն Արթուր: Խնդրում ենք նախքան առաջարկներին անդրադառնալը մի փոքր խոսեք ստուդիայի և հայ- ամերիկյան դպրոցի մասին:

-Ողջույն: Alikhanyan’s Studio-ն գտնվում է Մաշտոցի 8/12 հասցեում: Մեկ տարվա պատմություն ունի, սակայն հասցրել է սիրելի վայր դառնալ երաժիշտների համար:

Alikhanyan’s Studio-ն և Avo’s Music School հայ-ամերիկյան դպրոցն այս պահին Արցախցիների համար հատուկ պայմաններ են առաջարկում:

Առաջարկը հետևյալն է.

-1 ընտանիքից  2 հոգու սովորելու դեպքում   30 % զեղչ կտրամադրենք յուրաքանչյուրին:

-Լավագույնը սանը  6 ամիս անց քասթինգի միջոցով համապատասխան բաժնի (նվագ, երգ) ձայնագրությունը կստանա անվճար:

-Վոկալի բաժնում 6, կիթառի բաժնում  3 անվճար տեղ՝ քասթինգով:

-Համերգային ծրագրերի մասնակցություն, պրակտիկա:

-Հանդիպում ճանաչված  և պրոֆեսիոնալ մասնագետների հետ:

-Ինչո՞վ է առանձնահատուկ Ձեր ստուդիան:

-Մեր ստուդիան համալիր լուծում է առաջարկում երաժիշտներին: Այստեղ հնարավոր է  իրականացնել ամեն բան, ինչըկարող է հետաքրքրել կամ անհրաժեշտ լինել  երաժշտին:  Փորձասենյակներ, ձայնագրություն,  միքս-մասթերինգ և  այլն:

-Ստուդիան տեխնիկապես ապահովվա՞ծ է, թե՞ երաժիշտներն իրենց գործիքներով են գալիս:

-Ստուդիայում ամեն բան կա, մենք հոգացել ենք այդ ամենի մասին, սա նույնպես մեր ստուդիայի առանձնահատկություններից է: Փորձասենյակները և ձայնագրության ստուդիան համալրված են իդեալական ակուստիկայով և պրոֆեսիոնալ տեխնիկայով :

Yamaha Stage custom (drums), Nord (keyboard), Roland fantom x6 (keyboard),Yamaha mx 61 (keyboard), Ampeg bass combo, Artec solo guitar combo, Mics – Shure sm 58, Beta 58

KorgKronos 88 key (keyboard), DW Design Series (drums) ևայլն:

Ովքե՞ր կարող են օգտվել ստուդիայից:

-Ստուդիայից  ժամավճարով կարող են օգտվել սիրողական և պրոֆեսիոնալ մակարդակի բոլոր երաժիշտները, թե՛բենդերով, թե՛անհատապես:

_Գնային ինչպիսի՞սանդղակ ունեք:

-Գնային առումով ճկուն է: Պարբերաբար զեղչեր են գործում, ինչպես նաև հավատարիմ հաճախորդների համար այլ պայմաններ  կան, սակայն, ընդհանուր առմամբ, կարելի է ասել՝ գները հասանելի են բոլորին:

 Որտե՞ղից կարող են հետաքրքրված մարդիկ տեղեկանալ հետագա առաջարկների կամ մանրամասների մասին:

Alikhanyan’s Studio-ի և Avo’s Music School-ի մասին ողջ ինֆորմացիան ներկայացվում է Alikhanyan’s Studio  ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում: