Search
Close this search box.

ՖՈՏՈ. ՊԵԿ փոխնախագահը՝ խաղատանը

Hraparak.am-ը գրում է. Այս լուսանկարում ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանն է՝ խաղատանը։ Նրա խաղընկերներն են ՊԵԿ ևս երկու աշխատակից, մեկը ՆԱՎ-ի՝ ներքին անվտանգության վարչության աշխատակից է, մյուսը Զվարթնոց մաքսատան-վարչության պետ Տիգրան Զաքարյանն է, որը, մեր տեղեկություններով, Մաշադյանի քավորն է։ Մեզ ասացին՝ լուսանկարը ամռանն է արվել։ Մեզ նաեւ պատմեցին, որ ՊԵԿ փոխնախագահը խաղատուն գնալու հետ սեր ունի, ինչն արտառոց է պետական պաշտոնյայի դեպքում։ Իսկ այս դեպքում՝ առավել արտառոց է, քանի որ խաղատանն է հայտնվել այն ժամանակ, երբ երկրում կարանտին էր, և խաղատները չէին գործում, սահմաններն էլ փակ էին։ Ենթադրաբար, սա հայաստանյան խաղատներից մեկը չէ, այլ արտերկրում է, մեզ ասացին՝ ըստ ամենայնի՝ Սոչիի խաղատներից մեկում են։ Իսկ թե ինչպես են մեկնել՝ փակ սահմանների պարագայում, կարող է ասել միայն ինքը։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: