Search
Close this search box.

«Պատրոն Դավիթը» կալանավորվեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր՝ փետրվարի 2-ին, բավարարեց զենքի վաճառքով զբաղվող, Հայաստանում մոնոպոլիստ բիզնեսմեն՝ «Պատրոն Դավիթ» մականունով հայտնի Դավիթ Գալստյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանից։

Ավելի վաղ ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրությամբ հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու կասկածանքով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը:

ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված եւ քննվող քրեական գործով Գալստյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման համար: