Search
Close this search box.

ՊՆ-ն` Ադրբեջանի Ղազախի շրջանի ուղղությամբ կրակոցներ արձակելու լուրերի մասին

Պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության կողմից տարածած այն տեղեկությունը, իբր, հայկական կողմը կրակոցներ է արձակել Ադրբեջանի Ղազախի շրջանի գյուղերից մեկի ուղղությամբ:

«Չկա նման բան, դա բացարձակ սուտ է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասացին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: