Search
Close this search box.

Դիրքերից ուղերձ հղած հայկական բանակի զինծառայողը ռազմական ոստիկանությունում է. հարուցվել է քրեական գործ. Դեժավյու

Երեկ՝ հունվարի 31-ին, դիրքերից ուղերձ հղած հայկական բանակի զինծառայողը Գորիսի ռազմական ոստիկանությունում է։ Այս մասին գրում է «Դեժավյու» տելեգրամյան ալիքը;

«Երեկ ֆեյսբուք սոցիալական ցանցում այս զինվորականը ցուցադրում էր, թե ինչ խայտառակ պայմաններում են ծառայում հայ սահմանապահները. քնում են գետնին՝ պատառոտված վրանի տակ:

Dejavu-ին հայտնի է դարձել , որ նա գյումրեցի Անդրանիկ Պողոսյանն է: Այսօր նրան են այցելել զինվորական դատախազության աշխատակիցները: Նա ֆեյսբուքից հեռացրել է իր լայվը եւ անհետացել է: Անդրանիկի ծանոթների խոսքով նա այժմ հնարավոր է ձերբակալված է, որովհետեւ դատախազության աշխատակիցները ասել են, որ նրա գործողություններում առկա են հայրենիքի դավաճանության հիմքեր:

Քիչ առաջ ճշտեցինք, որ Անդրանիկ Պողոսյանը գտնվում է Գորիսի ռազմական ոստիկանությունում: Հարուցվել է քրեական գործ: Նրան տեղափոխելու են Գյումրի»,- գրում է տելեգրամյան ալիքը։