Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արծրուն Հովհաննիսյանն առաջին անգամ ասաց, թե ինչու էր ասում, որ հաղթելու ենք

Որովհետև հավատում էի, որ հաղթելու ենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու էր ասում, որ հաղթելու ենք, սակայն այսպես ստացվեց:

Հովհաննիսյանն ասել է, որ մինչև վերջին օրը հավատացել է, որ հաղթելու ենք. «Մինչև Շուշին ընկնելու օրը»․-ասել է նա:

Հովհաննիսյանը նշել է, որ ինքը ընկճված, պարտված սպա է, ում համար հիմա շատ ծանր է. «Չփորձեք ինձանից ավելի ողբերգական ընկալում ունենալ: Ես շատ ծանր եմ տանում: Ես ամբողջ պատերազմի ընթացքում հավատացել եմ: Ամբողջ ազգը վստահ է, որ կանոնավոր բանակը, միջին սպայական կազմը, կանոնավոր զորքը փառահեղ է կռվել: Ես էլ այդ զորքն եմ ներկայացրել, բա իրենց փառահեղ կռիվը ո՞նց էի ներկայացնելու, իրենց փառահեղ կռվից հետո ինչ իրավունք ունեի չհավատալու, որ հաղթելու ենք, ես հիմնվել եմ առաջինն իրենց վրա»,-ասել է նա: