Search
Close this search box.

4 կովերը, որ ռմբակոծություններից փախել էին տարբեր ուղղություններով, հետո` կորել, վերադարձել են տուն. Շուշան Պետրոսյան

Երգչուհի Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ընկերուհիս պատմեց քիչ առաջ, իրենց բարեկամ Սուրենի գլխին եկածը ։) Ուշքս գնում է այս պատմության համար, Շոշ գյուղից Սուրենի 4 կովերը, որ ռմբակոծություններից փախել էին տարբեր ուղղություններով, հետո կորել էին, վերադարձել են տուն, չորսն էլ ։))) Ասում են Սուրենը անդավաճան ու համբերատար, պարտաճանաչորեն ամեն օր չորսին էլ, անուն առ անուն կանչել է … (ես մոլորված կովերին, որ պատկերացնում եմ, մեռնում եմ։ Թե ո՞նց են թաքնված գոյատևել, ամեն դեպքում խոզուկներ չեն, կմորթվեին»: