Search
Close this search box.

«Վերջին հույսն էլ մարեց». Թեւանիկի դերակատար Հովհաննես Խոդերյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թեւանիկ» ֆիլմի գլխավոր դերակատարներից Հովհաննես Խոդերյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը։ Այս մասին հայտնել է ռեժիսորը՝ նշելով, որ ամիսներ առաջվա իրականությունը, պարզվեց, ճիշտ էր։

«Ամիսներ առաջ, երբ ցավով կիսվեցի այս լուրով իմ էջում, ջնջեցի այն, քանի որ արթնացավ 1% չափ հույս, որ նա գուցե ողջ կլինի․․․ բայց այսօր՝ հուսահատված ու անասելի ցավով իմացա, որ վերջին հույսն էլ մարեց․․․ ամսիներ առաջվա իրականությունը ճիշտ էր եւ նախորդիվ գրածս գրառումը այսօր, ցավոք, նորից դարձավ ճշմարիտ․․․

Հովհաննես Խոդերյանի հոգեհանգիստը տեղիկ կունենա վաղը՝ 01.02.2021-ին՝ ժամը 17:00 -ին, Սուրբ Հակոբ Եկեղեցում (Քանաքեռ)։ Հուղարկավորությունը` 02.02.2021-ին՝ ժամը 13:00-ին, Եռաբլուրում։

Մեր բոլորի Թեւանիկը․․․ Ցավը մեծ է, խոսքերը՝ դատարկ․․․ Մեր զրույցները, նկարահանումները, քո անմեղ պատանեկան խոսքերը, հումորները․․․ Եվ այսօր՝ քո տղամարդկային, հերոսական պայքարը․․․

Հավերժ փա՜ռք քեզ, մեր Հովիկ․․․ ժպիտդ, խոսքերդ, դու՝ հավերժ մեր սրտերում․․․

Իրավունք չունենք նահանջելու․․․ ես եւ իմ թիմը, իմ ընտանիքը, ամեն Աստծո օր անում ենք ամեն հնարավորն ու անհնարինը, որ արժանի լինենք բոլորիդ եւ իրապես հաղթենք․․․»,- գրել է ռեժիսորը։