Search
Close this search box.

Նոր տեղեկություններ՝ Արցախի նախագահի Մոսկվա կատարած այցից

Արցախի նախագահը Մոսկվայում երկու լիարժեք օր է անցկացրել: Նա երեք հանդիպում է ունեցել ռուս ուժայինների հետ։ Երկուսը գնդապետների հետ, մեկը՝ գեներալի։ Հանդիպումները տեղի են ունեցել փակ դռների հետեւում։ Թե ինչ են նրանք քննարկել պաշտոնապես ոչ ոք չի հաստատի: Բայց հանդիպումներև եղել են։ Այս մասին գրում է ռուսաստանաբանկ մեդիամագնատ, հայազգի լրագրող, հրատարակիչ, «Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ, «Բալթիական մեդիախումբ» հոլդինգի նախագահ Արամ Աշոտի Գաբրիելյանովը իր տելեգրամ ալիքում:

Երկրորդ օրը երեկոյան Արայիկ Հարությունյանը հավաքել Է Մոսկվայում իր ներկայացուցչության աշխատակիցներին։ Կտրականապես հրաժարվել է հանդիպման հրավիրել հայ գործարարների, որոնց արմատները Ղարաբաղից են։

Ինչպես պատմել են աղբյուրները, հանդիպման ժամանակ փորձել է մեծ-մեծ բրդել, հանձնարարություններ բաժանել մոսկովյան աշխատակիցներին, բայց, ինչպես ասել են՝ ներքուստ եւ հոգեպես խիստ ճնշված է եղել:

Մի քանի անգամ անցել է Փաշինյանի վրայով։ Դժգոհում էր, որ Հայաստանի վարչապետն ադեկվատ չէ և հաճախ հիստերիայի մեջ է ընկնում։ Ասել է, որ մեծ պաշտոնյաների հետ հանդիպմանը եղել է Կրեմլում։ Ըստ երեւույթին, Արայիկ համոզված է, որ հատուկ ծառայությունները բոլորը նստած են Կրեմլում:

Մեծ խնդիրը, ինչպես նա ասաց, գերիներն են, շնորհակալություն հայտնեց գեներալ Մուրադովին, բայց հրապարակավ ասաց, որ Փաշինյանին գերիները չեն հետաքրքրում։

Ներկայացուցչությունում հանդիպումից հետո Արայիկը արագ մեկնեց Արարատ Հայաթ, հավաքեց իրերն ու մեկնեց Երևան։