Search
Close this search box.

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել

Ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 15-ամյա Հրաչյա Ներսիսյանը: Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանությունից։

«Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Կենտրոնականի կա’մ մոտակա բաժին, կա’մ զանգահարել 1-02 հեռախոսահամարով»,- ասված է ՀՀ ոստիկանության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ հայտարարություն էր տարածել երեխայի ընտանիքին մոտ կանգնած ընկերներից մեկը, նշելով, որ 15-ամյա տղա երեխա է կորել։

«Կորել է 15 ամյա Հրաչյան

Վերջին անգամ տեսել են երեկ ժամը 13:00ի սահմաններում քաղաք Երևանում

Ցանկացած տեղեկության դեպքում խնդրում ենք զանհագարել՝

099002378

043050083

ՏԱՐԱԾԵԼ»,- գրել Alvina Karapetyan-Hovakimyan ֆեյսբուքյան օգտատերը։