Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձյան և բքի մեջ անօգնական վիճակում հայտնված ուղևորների կյանքին վտանգ է սպառնում. ուղեւորների մեջ կան կանայք եւ երեխաներ

Syuniacyerkir.am-ը գրում է. Մ-2 մայրուղու Սդղի գյոլի խաչմերուկ-Հարժիսի խաչմերուկ հատվածում ծանրագույն վիճակ է…

Տասնյակ մեքենաներ՝ ուղեւորներով, մնացել են ձյան տակ եւ չեն կարողանում առաջ կամ հետ շարժվել:

Սաստիկ բքի պատճառով մայրուղում տեսանելիություն չկա:

Կոչ ենք անում ԱԻՆ-ի մարզային կառույցին եւ տարածաշրջանային ստորաբաժանումներին, մարզային ու համայնքային իշխանություններին՝ առանց հապաղելու հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկել մարդկանց կյանքը փրկելու համար:

Մայրուղուց ստացվող տեղեկությունների համաձայն՝ ուղեւորների մեջ կան կանայք եւ երեխաներ:

Եվ քանի որ մեքենաները ձնաբքի մեջ են մի քանի ժամ շարունակ, ուստիեւ քիչ հավանական է, որ մեքենաներում եղած վառելիքը հերիքի եւս մեկ-երկու ժամ, ինչն ուղղակի թույլ չի տա մարդկանց դիմանալ սառնամանիքին…