Search
Close this search box.

Հոկտեմբերի 19-ին, երբ մենք ունեինք 729 զոհ, պատերազմը կարող էր կանգնել և մեկ մարդ դա թույլ չտվեց. Պատգամավոր

Եթե Նիկոլ Փաշինյանը ընդուներ Վլադիմիր Պուտինի առաջարկն ու հոկտեմբերի 19-ին կանգնեցներ պատերազմը, ինչին, ի դեպ, համաձայնել էր Ալիեւը, ապա Շուշին կմնար հայկական վերահսկողության տակ, զոհերի թիվը չէր լինի այսքան աղետալի, որովհետեւ ըստ պաշտոնական թվերի, հոկտեմբերի 19-ի դրությամբ մենք ունեինք 729 զոհ, Արցախի տարածքի զգալի մասը չէինք կորցնի, որովհետեւ հոկտեմբերի 19-ի դրությամբ թուրքը գրավել էր Արցախի հարավից դեռ որոշակի հատվածներ միայն։

Եթե Նիկոլը ընդուներ Պուտինի առաջարկն ու պատերազմը կանգներ՝ հազարավոր պայծառ տղաներ այսօր ողջ կլինեին։

Իսկ Շուշի ադրբեջանցի փախստականների հնարավոր վերադարձը, որով Նիկոլը հիմա փորձում է արդարացնել Շուշիի հանձնումը, ընդամենը գավառական բլեֆ է։

Եթե Շուշին մնար մերը, ապա որեւէ անվտանգության երաշխիքի դեպքում մեկ ադրբեջանցի անգամ Շուշի չէր վերադառնա։

Դա նույնն է, որ հիմա Ալիեւը հայտարարի, թե տալիս է անվտանգության երաշխիքներ եւ Շուշիի հայ բնակչությունը կարող է վերադառնալ թուրքի վերահսկողության տակ գտնվող քաղաք։

Մեկ հայ անգամ չի վերադառնա։

Ու դա փաստ է։

Փաստ է նաեւ, որ հոկտեմբերի 19-ին պատերազմը կարող էր կանգնել եւ մեկ մարդ դա թույլ չտվեց։

Ու այդ մեկ մարդու անունը Նիկոլ է։

Ի դեպ, օրերս Շուշիի քաղաքապետը հայտարարեց, որ 2008 թվականից Շուշիի բնակֆոնդը սպառված է եղել և որևէ ադրբեջանցի, անգամ տեխնիկապես, չէր կարող վերադառնալ Շուշի:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան