Search
Close this search box.

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ հունվարի 30-ին, խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ճանապարհի 56 կմ-ին բախվել են 2 Mercedes և բեռնատար ГАЗель մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։

Հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը մահացել է։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր էր՝ կոչումով մայոր, և պատերազմի առաջին իսկ օրվանից եղել է կռվի դաշտում և վիրավորում ստացած վերադարձել է տուն։