Search
Close this search box.

Մահացել է պատերազմում զոհված Արտաշես Ջանիբեկյանի նորածին որդին

ArmDaily.am-ի տեղեկություններով` Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղից պատերազմում զոհված Արտաշես Ջանիբեկյանի նորածին որդին մահացել է։ Մենք կապ հաստատեցինք Ակունքի համայնքի ղեկավար Նիկոլա Խաչատրյանի հետ, ով հաստատեց, որ հունվարի 5-ին մահացել է պատերազմում զոհված Արտաշեսի երեխան։ Փոքրիկը մոտ երկու ամսական է եղել։ Մահվան պատճառի մասին համայնքի ղեկավարը չկարողացավ ոչինչ ասել։ Արտաշեսը ուներ նաև 2 և 5 տարեկան աղջիկներ։
Մեզ հայտնի դարձած տեղեկությունների համաձայն՝ փոքրիկը եղել է Արտաշեսի միակ արու զավակը, երեխան ծնվել է հոր զոհվելուց յոթ օր հետո։

Հիշեցնենք, որ Արտաշես Ջանիբեկյանը զոհվելու պահին արդեն 6-7 տարի պայմանագրային զինծառայող էր։ Զոհվելուց առաջ նա կարողացել է 20 վիրավորի հանել դիրքերից, օգնել է նաև իրենց գյուղից վիրավորված զինվորի։ Եղել է համեստ, աշխատասեր, իր գործին նվիրված երիտասարդ։