Search
Close this search box.

Սերժը անմահացավ, փրկելով ընկերոջ` Աբիկի կյանքը

Անուն առ անուն
Սերժ Սերգեի Հակոբքեխվյան (Քեխո)
Ծնվել է 2000թ. Երևանում։ Սովորել է 160 միջնակարգ դպրոցում։ Այնուհետև սովորել և ավարտել 8-րդ ուսումնարանը։ 2019 թվականի հունվարի 8-ն էր, երբ Սերժը զորակոչվեց բանակ։ Ծառայում էր Հադրութում, առաջին պաշտպանականում։
Ծառայության ընթացքում բարձր առաջադիմության շնորհիվ ստացել է սերժանտի կոչում։ Սերժին մնացել էր 107 օր, երբ սկսվեց արցախյան պատերազմը։ Սերժը կատարյալ տիրապետում էր իր զենքին` պեկային։ Այդ օրերին Սերժի ջոկատը թեժ մարտեր էր վարում։

Հոկտեմբերի մեկին Սերժը անմահացավ, փրկելով ընկերոջ` Աբիկի կյանքը։
Սերժը պետք է հունվարին վերադառնար ծառայությունից, սակայն մի փոքր շուտ ճամփա ընկավ հավերժություն:

Հավերժ հիշատակ
ԱՆի Քոչար