Search
Close this search box.

ՌԴ եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրագործումը

Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Արա Այվազյանը քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ներառյալ՝ անվտանգության գործոնները, հումանիտար բաղադրիչը, տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը:

Այս համատեքստում ընդգծվել է տարածաշրջանի բոլոր երկրների շահերի համապատասխանեցման եւ համատեղ կառուցողական աշխատանքի կարեւորությունը:

Նախարարները նաեւ քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների եւ միջազգային խնդիրների մի շարք արդիական հարցերի շուրջ երկու երկրների դիրքորոշումները: