Search
Close this search box.

ՔՊ խոսնակը՝ Հայկ Մարությանի՝ կուսակցությունից դուրս գալու լուրերի մասին

Հայկ Մարությանը չի պատրաստվում հրաժարական տալ Երևանի քաղաքապետի պաշտոնից և դուրս չի եկել «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից: «Արմենպրես»-ը հետ զրույցում այս մասին հայտնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը և Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը` անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու համար կա միայն մի ընթացակարգ` պետք է դիմում գրել և ներկայացնել գրասենյակ: Չի արվել նման բան, նման դիմում չենք ստացել, հետևաբար սխալ են այդ տեղեկությունները»,- ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը:

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր հերթին ասել է, որ Հայկ Մարությանը չի պատրաստվում հրաժարական տալ: