Search
Close this search box.

Ծնվել է արցախյան պատերազմի ընթացքում զոհված կապիտան Անդրանիկ Հայրյանի որդին

«Էրեբունի» ԲԿ-ում ծնվել է արցախյան պատերազմի ընթացքում զոհված կապիտան Անդրանիկ Հայրյանի որդին: Սպան զոհվել էր Շուշիի մարտերի ընթացքում՝ դրսևորելով անձնուրաց քաջություն, բարձր պահելով սպայի պատիվը:

Անդրանիկը նաև մասնակցել էր 2016-ի քառօրյա պատերազմին: Որդու ծննդյան օրը Անդրանիկ Հայրյանը հետմահու պարգևատրվեց Արցախի հանրապետության Մարտական Խաչ 2-րդ աստիճանի շքանշանով: Արեգը ընտանիքի երկրորդ որդին է: