Search
Close this search box.

ՖՈՏՈ. «Կտոր մը երկինք» ֆիլմի հայտնի տունը փլուզաման եզրին է

Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Քանդվող ու վերացող Ալեքսանդրապոլյան մաշակութային շերտ
Գյումրու կենտրոնում գտնվող, հուշարձան հանդիսացող շենքերից է։ Հայտնի է որպես «ֆաբրիկանտի տուն», քանի որ այս շենքում է նկարահանվել «Կտոր մը երկինք» ֆիլմի այն հատվածը, երբ գալիս է Թորիկի համար «ֆաբրիկատորին» աղջկան ուզելու։
Շենքը 20-րդ դարասկզբի է, հավանաբար ծառայել է որպես շահութաբեր տուն։ Գտնվում է քաղաքի կենտրոնում։ 2 տարի առաջ էի նկարել շենքը ու տեղադրել, ոչ մի բան չի փոխվել՝ գանալով ավելի է քայքայվում, այս կերպ շարունակվելու դեպքում որոշ ժամանակ անց կկորցնենք ևս մեկ մասնիկ մեր պատմությունից։ Հետո կլսենք փոխադարձ մեղադրանքնե, թե ինչու հնարավոր չեղավ փրկել ևս մեկ հուշարձան շենք, ևս մեկ կտոր պատմություն։