Search
Close this search box.

Անհետ կորած զինծառայողների հարազատներն այցելել են Գանձասարի վանական համալիր

Այսօր առավոտից Գանձասարում ենք, այստեղ են անհետ կորածների ծնողներ, Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում ասել է անհետ կորած զինծառայողների մարմինների որոնումների եւ նրանց մասին տեղեկություններ ստանալու համար Արցախում գտնվող անհետ կորած զինծառայողների ծնողների ու հարազատների խմբից Արսեն Ղուկասյանը, որը, հիշեցնենք, որոնում է անհետ կորած եղբորն ու եղբորորդուն։

Գանձասարի վանահայրը եկեղեցական կարգ է կատարել՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում մարտիրոսված զինծառայողների, կամավորականների ու պահեստազորայինների, հայցել Հայ Եկեղեցու սրբերի բարեխոսությունը գերիների շուափույթ վերադարձի եւ անհետ կորած եւ զոհված զինծառայողներին գտնելու համար։