Search
Close this search box.

Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

Նիկոլ Փաշինյանը Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար Գագիկ Մանոյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով՝

2021 թվականի փետրվարի 8-ից դադարեցնել Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար Գագիկ Մանոյանի լիազորությունները»,-ասված է որոշման մեջ: