Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավիաաղետ. զոհվել են բրազիլական ակումբի ֆուտբոլիստներն ու նախագահը

Հունվարի 24-ին Բրազիլիայի Պորտո Նասիունալ քաղաքի տարածքում կործանվել է մասնավոր ինքնաթիռ, որի մեջ եղել են «Պալմաս» ֆուտբոլային ակումբի նախագահն ու չորս խաղացողները, հայտնում է Globoesporte-ը:

Ինքնաթիռը կործանվել է թռիչքուղուց ոչ հեռու, օդ բարձրանալուց անմիջապես հետո։ Ինքնաթիռում գտնվող վեց անձանցից ոչ մեկին չի հաջողվել փրկվել։

Օդաչուից բացի ինքնաթիռում եղել են «Պալմասի» նախագան Լուկաս Մեյրան, ֆուտբոլիստներ Գիլերմե Նոեն, Ռանուլեն, Մարկոս Մոլինարին ու Լուկաս Պարեդեսը:

Երկուշաբթի օրը թիմը պետք է հանդիպում ունենար «Վիլյա-Նովայի» հետ: Մրցակիցն արդեն հայտնել է իր ցավակցությունները և համաձայնել է հետաձգել խաղը: