Search
Close this search box.

Ռուս հայտնի երգչուհին բաժանվում է հայ ամուսնուց

Հեռուստահաղորդավարուհի եւ երգչուհի Օլգա Բուզովան հայտարարել է իր 27-ամյա սիրեցյալ, բլոգեր և ռեփեր Դավիթ Մանուկյանի հետ բաժանման մասին, հայտնել Է աստղը Instagram-ում:

Մանուկյանը հայտնի է Դավա կեղծանունով:

«Ես սիրում էի և սիրում եմ»,- գրել է 35-ամյա Բուզովան՝ չնշելով ամուսնալուծության պատճառը։ Նա դիմել է երկրպագուներին ՝ խնդրելով «օգնել իրեն գոյատևել»։

Բուզովան ու Դավան ծանոթացել են Օլգա Լայքերի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ։ Որոշ ժամանակ նրանք թաքցրել են հարաբերությունները և հաստատել իրենց սիրավեպը 2019 թվականի դեկտեմբերին։

Հունվարի սկզբին զույգը հարսանեկան արարողություն էր կազմակերպել Մալդիվներում ՝ փոխանակելով մատանիներ ու երդումներ լողափում։