Search
Close this search box.

«Վաաա՜խ տղես, ինչ ծանր է շնչելը առանց քեզ». անհետ կորած համարվող զինվորի մայր

 

Արցախում անհետ կորած համարվող Սենո Երկանյանի մայրը գրում է.

«Տղես` իմ թանկ, իմ լույս, իմ հոգիս, իմ կյանքի իմաստ, այսօր ուղիղ 100 օր է ինչ ձայնդ չեմ լսել, 100 օր։ Ամենա դաժան բանն է, որ կարար ինձ հետ լիներ։ Ես երբեք չեմ պատկերացրել, որ առանց քեզ կապրեմ 1 վայրկյան, 1 րոպե, 1 օր, ու՞ր մնաց 100 օր։ Առանց քեզ կյանքը կորցրել է իմաստը, առանց քեզ արևը խավարել է, առանց քեզ բարձս քարի է վերածվել, կյանքս՝ դժոխքի։ Ատում եմ ինձ, որ չեմ կարող գտնել քեզ։ Ատում եմ աշխարհը, երկիրը, պետությանն ու իշխանությանը, որ քեզ խլեցին ինձնից։ Չեմ դիմանում առանց քեզ։ Ամեն օր ու գիշեր աղոթում եմ Աստծուն, որ քեզ ամեն գնով հետ բերի, եթե անգամ կյանքս վերցնի չեմ խնայի։ Հիմա պատրաստ եմ կյանքս թուրքին էլ տամ, մենակ քեզ հետ տա, եթե դու գերի լինես։ Քեզնից գոնե մի լուր լսեմ, էլի կապրեմ։

Տղես, առանց քեզ կործանվում ենք, ուժերս հատում են, արդեն վախում եմ ինձնից, վախում եմ ես զենքը չվերցնեմ, ու հերթով վրեժ լուծեմ բոլոր նրանցից, ովքեր քեզ խլեցին ինձնից։ Տղես,աղաչում եմ, մի լուր ասա, մի ձև զանգի։ Դու միշտ բոլորի հետ լեզու գտել ես, ամեն ինչ արել ես,  որ զանգես, որ ես չանհանգստանամ, բա հիմա ոչ թե միայն անհագիստ եմ, այլ մեռնում եմ առանց քեզ։

Սեն ջան, իմ անգին ու միակ տղա, 100 օրը ինձ համար քեզ չտեսնելու 100 դար է։ Ո՞նց անեմ։ Ի՞նչ անեմ։ Ու՞մ դիմեմ։ Ախր, դու չգիտես ստեղ ի՞նչ ա կատարվում։ Երկիրը կործանվեց, քարը քարին չմնաց՝ տղես, ընկերներիցդ շատերը զոհվեցին։ Ասում էիր՝ ոնց բոլորը, նենց ես, ես ել կծառայեմ՝ ոնց բոլորը։ Տղես, ասում էիր՝ քյասիբ, հարուստ չպետք է լինի, բայց կա։ Ոչ մի հարուստի տղա չի զոհվել, ոչ մի հարուստի տղա չի կորել, ոչ մի հարուստի տղա գերի չի ընկել։ Վաաա՜խ տղես, ինչ ծանր է շնչելը առանց քեզ։ Տղես` հոգուս խորքում մտածում էի, որ 100 օր չի տևի առանց քեզ, բայց խաբնվեցի։ Իմ լույսի կտոր, իմ հոգու հատոր, իմ կյանքի իմաստ, իմ աշխարհ, ես քեզ ահավոր կարոտել եմ, ահավոր սիրում եմ քեզ։ Հանկարծ չփորձվես հանձնվես, դու իմ տղեն ես,դու ուժեղ ես, մենք շաաատ փորձությունների ու դժվարությունների մեջով անցանք, չկոտրվեցինք, չհանձնվեցինք, ուժեղ մնացինք ու հաղթեցինք։ Հիմա ել պետք է ուժեղ լինենք, որ հասնենք իրար, ուրիշ ձև չկա։ Դիմացի միիի՜ քիչ էլ, շուտով իրար հետ կլինենք, այլ տարբերակ չկա։ Մենք քեզ սպասում ենք անհամբեր, մենք չենք հանձնվում, մենք գիտենք, որ դու ողջ ես,մենք գիտենք, որ դու կգաս, որովհետև դու Աստծու տված ես ինձ համար։ Մեր համար մի անհանգստացի։ Դու ուժեղ եղի, շուտով կգրկենք իրար իմ աշխարհ, սիրում եմ քեզ»։