Search
Close this search box.

Վլադիմիր Գասպարյանին հիվանդանոց են տեղափոխել

Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հիվանդանոց են տեղափոխել։ Տեղեկությունը հայտնեց Sputnik Արմենիայի աղբյուրը։

«Նախինսուլտային վիճակում հոսպիտալացրել են։ Այս պահին վիճակը լավ է, բայց մի քանի օր կմնա բժիշկների հսկողության տակ»,– ասաց մեր զրուցակիցը։

Վլադիմիր Գասպարյանը սեպտեմբերին կդառնա 63 տարեկան։ Գեներալ–լեյտենանտը եղել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՀՀ ոստիկանության պետ։

Ուժային կառույցները լքել է իշխանափոխությունից հետո։

Ավելի վաղ նրա դեմ քրեական գործ էր հարուցվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով: Այս գործով անցնում է նաև ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը։