Search
Close this search box.

ՖՈՏՈ. Աշտարակի ոստիկանները 19-ամյա տղայի սպանության գործով Օշականցի հարազատ եղբայրներին տաք հետքերով հայտնաբերել են

Երեկ՝ հունվարի 21-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրականացնելով, Օշական գյուղում հայտնաբերել և Ոստիկանության Աշտարակի բաժին են բերման երթարկել նույն գյուղի բնակիչներ 20-ամյա Գեղամ Ալավերդյանին և 17-ամյա Հովհաննես Ալավերդյանին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վերջիններս կասկածվում են նույն օրը Աշտարակ քաղաքում՝ Միկոյան եղբայրներ 33 հասցեին հարակից տարածքում, Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ 19-ամյա Արմեն Սարգսյանի հետ վիճաբանության մեջ մտնելու և նրան սպանելու մեջ։

Կայքի տեղեկություններով՝ սպանության կասկածանքով Գ․Ալավերդյանը, քննիչի որոշմամբ, ձերբակվել է, իսկ Հ․Ալավերդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ բնակության վայրից չհեռանալը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 21-ին, սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղայի դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ, 19-ամյա Արմեն Սարգսյանն էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա կրծքավանդակի և որովայնի հատվածներում կան սուր, կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած հետքեր: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ դանակի մահացու հարվածները նրան պատճառվել է Աշտարակ քաղաքի Միկոյան եղբայրներ, 33 հասցեին հարակից տարածքում: