Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զոհված զինվորի՝ Արգամ Սելիմյանի առաջին ու վերջին երգը՝ կռվի թեժ օրերին

«Արգամը կյանքում առաջին անգամ երգեց, նա երբևէ երգած չկար, իսկ կռվի դաշտում` հանգստի ժամանակ, ընկերների մարտական ոգին բարձրացնելու համար երգեց հայրենասիրական երգեր, ինչպես նաև մայրիկին նվիրված շատ երգեր։
Հրամանատարի խոսքով` Արգամն ամեն օր մի գեղեցիկ կատարում պիտի աներ, որ օրը հաջող սկսվեր։ Հրամանատարն ասում էր` ամեն ինչում առաջատարն ու առաջինն էր»,-ArmLife.am-ի հետ զրույցում նշեց արցախյան 2-րդ պատերազմում զոհված 18-ամյա Արգամ Սելիմյանի քույրը՝ Մերի Սելիմյանը։

Զինվորը եղել է պատերզամի ամենաթեժ կետերում, պահել է 40 կմ տարածք, շրջափակման մեջ հայտնվել  4 անգամ, կարողացել է դուրս գալ շրջափակումից. «Ընդամենը 3 ամսվա ծառայող էր, բայց շատ մարտունակ, ինքը որպես վարորդ էր գնացել, բայց արել է ամեն ինչ»,-նշում է քույրը՝ ընդգծելով, որ զինվոր եղբայրը զոհվել է Կարմիր շուկայում, հոկտեմբերի 29-ին, իսկ նոյեմբերին 28-ին լրացավ Արգամի 19 ամյակը:

Արգամը վերջի անգամ հայրիկի հետ է խոսել՝ շատ կարճ, ասել է, որ լավ է. «Լավ ենք,  2 օրից կգանք, չմտածեք»։ Հետո քրոջն է զանգել ու նույնն ասել՝ լավ է. «Ուղղակի հույս է տվել։ Ու ասել, որ երգել է ընկերների համար, բոլորը զարմացել էին, ես էլ կատակով ասի՝ ծխող տղեն ո՞նց կարա երգի»,  Արգամը խոստացավ քորջը ուղարկել երգի տեսանյութը՝ նրանից խնդրելով.«Մենակ էլի երգեր ուղղարկի, որ երգեմ, օրներս հաջող սկսենք»:

Ի դեպ, տեսանյութում Արգամը պատերզամի օրերին է երգում՝ ընկերների ռազմահայրենասիրական ոգին բարձր պահելու նպատակով: Եվ սա եղավ նրա առաջին ու վերջին երգը է: