Search
Close this search box.

Փրկվել է դեղորայքային ծանր ալերգիայով երիտասարդ կնոջ կյանքը

Էրեբունի ԲԿ-ն տեղեկացնում է, որ փրկվել է դեղորայքային ծանր ալերգիայով երիտասարդ կնոջ կյանքը
29-ամյա կինը «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել այլ բուժկենտրոնից՝ Լայելի համախտանիշով, երկկողմանի թոքաբորբով, ծայրահեղ ծանր վիճակում եւ միանգամից հոսպիտալացվել էր վերակենդանացման բաժանմունքում:

Նրա վիճակը կտրուկ վատացել էլ, երբ օրեր առաջ թոքաբորբի բուժման համար ստացել էր հակաբիոտիկային բուժում, ինչն էլ առաջացրել էլ դեղորայքային ալերգիայի ծանրագույն վիճակ՝ Լայելի համախտանիշ: Հիվանդի բուժմամբ հրատապ կերպով սկսել են զբաղվել վերակենդացման բաժանմունքի ղեկավար Արմեն Մուրադյանը եւ ալերգոլոգիական ծառայության ղեկավար Քրիստինա Ջամալյանը: Բուժման մարտավարությունն իրականացվել է 2 զուգահեռ ուղղություններով՝ պետք էր բուժել թոքաբորբը եւ դեղորայքային ալերգիան՝ միաժամանակ: Հենց դա էլ բուժման գլխավոր բարդոթյուններից մեկն էր: Անհրաժեշտ է թոքաբորբի բուժման համար ընտրելով այնպիսի հակաբիոտիկներ, որոնք կրկին չէին խորացնի դեղորայքային ալերգիան:
Ի դեպ, հիվանդը մինչ այդ դեղորայքային ալերգիա երբեք չէր ունեցել: Ուստի մանրակրկիտ ուսումնասիրել էր այն դեղորայքը, որը չէր առաջացնի ալերգիկ ռեակցիաներ: Լայելի համախտանիշը ալերգոլոգիական ծանր հիվանդություն է, որն առաջացնում է մաշկային նեկրոզ, շետազատվում են մաշկը եւ լորձաթաղանթները, այդ թվում՝ ներքին օրգանների: Մահացության տոկոսը բավական բարձր է՝ 30 տոկոս:
10 օր վերակենդացանման բաժանմունքում բժիշկները պայքարել են նրա կյանքը փրկելու համար, իսկի վիճակը կայունանալուց հետո հիվանդը եւս 10 օր բուժում է ստացել ալերգոլոգիական ծառայությունում:

Մասնագիտական լուրջ աշխատանքի շնորհիվ երիտասարդ կնոջ կյանքը հնարավոր եղավ փրկել: Նա արդեն ապաքինմամբ դուրս է գրվել: