Search
Close this search box.

«Իմ քայլի» «ժանդարմները»՝ Հայկ Սարգսյանն ու Հակոբ Սիմիդյանը, որոշ պատգամավորների անվանական են նախազգուշացրել

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ աշխատանքից անսպասելիորեն ազատվեց ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյանը: Նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ, դրան նախորդել է թեժ զրույց վերադասի հետ։ Թեման նախօրեին՝ Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ Թուխիկյանի հետ կապված միջադեպն է եղել։

Մի կին փոխնախարարին ու նրա թիմին դավաճան է անվանել, իսկ Թուխիկյանն ընդամենը լուռ ժպտացել է։ Պարզվում է՝ միջադեպը և փոխնախարարի պահվածքը դուր չեն եկել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին, իսկ ըստ որոշ լուրերի՝ Նիկոլ Փաշինյանին, և նախարարը փոխնախարարին մեղադրել է քաղաքացու ասածները «կուլ» տալու մեջ ու նախատել մեղադրողներին իրենց տեղը ցույց չտալու համար։ Զրույցից հետո Թուխիկյանը գրել է ազատման դիմումը։

Մեր տեղեկություններով, վերադասը հաթաթա է տվել բոլոր իշխանականներին, ովքեր կշարունակեն մնալ թաքստոցներում և չեն հակադարձի թիմին ուղղված մեղադրանքներին։ Նրանց խոստացել են խստորեն պատժել։ «Իմ քայլի» «ժանդարմները»՝ Հայկ Սարգսյանն ու Հակոբ Սիմիդյանը, որոշ պատգամավորների անվանական են նախազգուշացրել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում