Search
Close this search box.

Հրաչյա Ռոստոմյան․ ՀԱՕԿ-ը ճանաչում է Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիային

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) զրկել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիային (ԱԻԲԱ) օլիմպիական վարկանշային մրցաշարը կազմակերպելու իրավունքից: Այն անցկացնելու է ՄՕԿ-ը, որն էլ լիազորել է ազգային օլիմպիական կոմիտեներին զբաղվել իրենց երկրների հավաքականներով:

«ՀԱՕԿ-ը ճանաչում է Հայաստանի բռնցքամարտի ազգային ֆեդերացիային: Չգիտեմ այսօր ով ինչ է խոսում, բայց հստակ է մի բան, որ ազգային ֆեդերացիաները ճանաչվում են միայն Ազգային օլիմպիական կոմիտեների կողմից, որոնք էլ լիազորում են ազգային ֆեդերացիային ներկայանալ միջազգային ֆեդերացիայում:

Երեւի այս շաբաթ կհանդիպենք Հայաստանի երկու ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ, ինչպես դա եղավ Եվրոպական խաղերի ժամանակ ու վերջնական որոշում կկայացնենք»,- Հրաչյա Ռոստոմյանի խոսքը մեջբերում է Հայաստանի բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։