Search
Close this search box.

Ինչի՞ համար պետք է Թուրքիան և Ադրբեջանը հրաժարվեն Հայաստանի նկատմամբ պրովոկացիաներից. Սերգեյ Միխեյեվ

«Ինչի՞ համար պետք է Թուրքիան և Ադրբեջանը հրաժարվեն Հայաստանի նկատմամբ պրովոկացիաներից։ Ժամանակակից աշխարհում հաշվի են նստում բացառապես ուժի և կարողության հետ։ Ես չեմ հավատում, որ Ալիևն ու Էրդողանը պատրաստ են Հայաստանի հետ հենց այնպես գնալ խաղաղության։

Քանի որ ուղիղ մեկ ամիս առաջ էր, երբ Բաքվում Էրդողանը հիշել էր Ցեղասպանության կազմակերպիչ Էնվեր փաշային, իսկ Ալիևը հայտարարում էր, որ Զանգեզուրը, Սևանը և Երևանը պատմական ադրբեջանական տարածքներ են։ Այսքանից հետո ի՞նչ խաղաղություն։ Խաղաղության համար պետք է ուժ». քաղաքագետ Սերգեյ Միխեյեվ