Search
Close this search box.

Պաշտոնից ազատման դիմում է գրել նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, իսկ Թորոսյանn այլ պաշտոն կզբաղեցնի

ՀՀ նախագահի աշխատակազմը ստացել է վարչապետի առաջարկը՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին աշխատանքից ազատելու մասին:

Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Կայքի տեղեկություններով՝ Թորոսյանն առաջիկայում նշանակվելու է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար:

Պաշտոնից ազատման դիմում է գրել նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Վերջինս մեր զանգերին չպատասխանեց:

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը մեր զրույցում ասաց՝ «որեւէ կոնկրետ բան այս պահին չկա, երբ որ համապատասխան որոշումներ լինեն, կտեղեկացնեմ»: