Search
Close this search box.

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 90 նոր դեպք. մահացել է 6 մարդ

Հայաստանում հունվարի 18-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 90 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 164676 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 624153 վերջին մեկ օրում` 842 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 7885 պացիենտ. մեկ օրում նվազել է 208-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 153064 անձ` վերջին մեկ օրում 292 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 2998 է: