Search
Close this search box.

Նոր տեղեկություն՝ օրեր առաջ հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակից

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում՝ տեղեկացնելով, որ այսօր Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում տեսակցել է օրեր առաջ հակառակորդի մարտական դիրքից արձակված կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում ստացած Վարդան Կիրակոսյանին:

«Մեր տղան լավ է, վիրահատությունն անցել է բարեհաջող, և վիճակը կայուն է։ Վարդանը վստահեցրեց՝ տրամադրությունը բարձր է, ապաքինվելուն պես կշարունակի մարտական ծառայությունը։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում մեր բոլոր զինվորներին»,- գրել է պատգամավորը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով, հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 2000 թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը: