Search
Close this search box.

Ի՞նչ է նամակ է Մակրոնն ուղարկել Էրդողանին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակով դիմել է  իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ առաջարկելով զարգացնել հարաբերությունները Փարիզի և Անկարայի միջև:

Այս մասին, ըստ «Sabah»-ի, հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։

«Երկու օր առաջ մենք դրական նամակ ստացանք Մակրոնից, որը պարունակում էր հարաբերությունները կարգավորելու, մեր նախագահի հետ հանդիպելու նրա ցանկությունը», – պատմել է Չավուշօղլուն։

Էրդողանը Մակրոնի նամակին դրական է արձագանքել, ընդգծել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Հիշեցնենք, որ երկու երկրների ղեկավարների հարաբերություններում լարվածությունն առաջացել է այն բանից հետո, երբ 2020 թվականի աշնանը Ֆրանսիայում տեղի ունեցան մի շարք աղմկահարույց հարձակումներ, որոնք տեղական իշխանությունների կողմից գնահատվել էին որպես «իսլամիստների ահաբեկչություններ»: Մասնավորապես, Փարիզում գլխատվեց պատմության դասախոս Սամուել Պատին, ով դասախոսության ժամանակ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներն էր ցույց տվել:

Դրանից հետո Մակրոնն առաջարկել է երկրում խստացնել մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը և հայտարարել, որ երկիրը չի հրաժարվի նման ծաղրանկարների հրապարակումից: Դա վրդովմունք է առաջացրել որոշ մահմեդական երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում։