Search
Close this search box.

Դատապարտելի են այսօր Գյումրիում Վազգեն Մանուկյանի կողմից քաղաքացիներին ուղղված վիրավորական ձևակերպումները. ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը դատապարտելի է համարել ՀՀ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի կողմից այսօր Գյումրիում քաղաքացիներին ուղղված իր խոսքում վիրավորական ձևակերպումներ օգտագործելը: Առավել ևս բացարձակ է անընդունելի նրա կողմից իր խոսքի վիրավորական արտահայտությունը վերահաստատելը լրագրողի հետ զրույցում:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Թաթոյանը:

«Անթույլատրելի են բոլոր այն դեպքերը, երբ հանրային գործիչներն իրենց խոսքում օգտագործում են քաղաքացիներին ուղղված վիրավորական բառեր ու արտահայտություններ:

Մեր երկրում հանրային համերաշխությունը երաշխավորելու համար ինչպես հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, այնպես էլ հանրային գործիչները պետք է զերծ մնան իրենց հրապարակային խոսքում մարդկանց արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ օգտագործելուց։ Յուրաքանչյուր խոսք ասելիս կամ արտահայտություն անելիս պետք է պարտադիր նկատի ունենալ այդ խոսքի կամ արտահայտության բոլոր հնարավոր ենթատեքստերն ու փոխաբերական իմաստները:

Վարչապետի թեկնածու համարվող անձի նկատմամբ, բնականաբար, պահանջներն ավելի բարձր են:

Պետք է առհասարակ բացառել վիրավորանքով միմյանց մասին խոսելը, պետք է հարգանքով վերաբերվել միմյանց կարծիքի նկատմամբ՝ յուրաքանչյուրս մեր խոսքում պահպանելով այս կանոնները»,-ասված է գրառման մեջ: