Search
Close this search box.

«Բարգավաճ Հայաստանը» հանդիպել է ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանի հետ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր՝ հունվարի 15-ին, հանդիպել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանի հետ։ Այս մասին հայտնել է խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

«Հանդիպումն անցել է աշխատանքային նորմալ մթնոլորտում։ Թույլ տվեք չբարձրաձայնել այն հարցերի ցանկը, որոնք մենք քննարկել ենք, որովհետեւ հանդիպումը փակ էր, կարող եմ ասել, որ բոլոր այն հարցերը, որոնք այսօր հուզում են հանրությանը՝ բարձրաձայնվել են»,- ընդգծեց նա։