Search
Close this search box.

Վլադիմիր Պուտինի անվտանգության պետը, ով «Ալֆա» հատուկ ջոկատի կադր է, նոր բարձր պաշտոն կստանա

Ռուսաստանի պահպանության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Կոչնևը կհեռանա պաշտոնից: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Նշվում է, որ նա արդեն գրել է հրաժարականի դիմումը: Տնօրենի պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի առաջին տեղակալ Օլեգ Կլիմենտևը:

Կադրային փոփոխությունները պայմանավորված են նրանով, որ Կոչնևը տեղափոխվելու է ԱԴԾ (Անվտանգության դաշնային ծառայություն):

Աղբյուրները փոխանցում են, որ Ռուսաստանի պահպանության դաշնային ծառայության նոր տնօրեն է նշանակվելու ծառայության փոխտնօրեն, նախագահի անվտանգության ծառայության ղեկավար 56-ամյա Ալեքսեյ Ռուբեժնոյը:

Ալեքսեյ Ռուբեժնոյը Ռուսաստանի ԱԴԾ-ի «Ալֆա» հատուկ ջոկատի կադր է: