Search
Close this search box.

ՖՈՏՈ. Էրդողանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Թուրքիայի նախագահ Ռեջեփվ Թայիփ Էրդողանը Անկարայի քաղաքային հիվանդանոցում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է: Այս վեսին վերջինս հայտնել է իր տելեգրամյան ալիքի միջոցով։

«Ես պատվաստում անցա»,- ասել է Էրդողանը։

Նշենք, որ երեկ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան ուղիղ եթերում պատվաստվել է չինական SinoVac ընկերության СoronaVac պատվաստանյութով՝ երկրում սկսելով պատվաստման արշավը: Հայտնի է դարձել, որ Թուրքիայի առողջապահական համակարգի 250 հազար աշխատակից պատվաստվել է չինական պատվաստանյութով՝ արշավի հենց առաջին օրը: