Search
Close this search box.

Արմեն Սարգսյանը տեղափոխվել է հիվանդանոց

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը վարակված է նոր տիպի կորոնավիրուսով և բուժվում էր տնային պայմաններում, տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին հաղորդում է նախագահականի մամուլի ծառայությունը։

«Հիվանդությունը դեռևս բարդ ընթացք ունի. նախագահ Սարգսյանի մոտ առկա են այդ վիճակին բնորոշ ախտանիշներ, այդ թվում՝ բարձր ջերմություն, երկկողմանի թոքաբորբ»,- ասվում է հաղորդագրությունում: