Search
Close this search box.

Ալիևի խոսքերը ես համարում եմ կեղծավոր. Կոնստանտին Զատուլին

«Իր սադրիչ հայտարարություններով և գործողություններով աչքի ընկած Ալիևը` խոսում է խաղաղության, Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ ցամաքային կապ հաստատելու մասին։ Շատերը երևի չգիտեն, որ Նախիջևանը պատմական Հայաստանի մասն էր։ Լավ կաներ հիշեր, թե ի՞նչ դաժան ճակատագրի արժանացան նույն Նախիջևանի հայերը և ինչպես ավերվեցին հայկական խաչքարները, գերեզմանատները։

Իսկ իրավիճակը լարել և լարում է հենց Ալիևը` պատերազմ հրահրելով, Բաքվի հրապարակում հայտարարելով, թե իբր իրենց պատմական տարածքներն են Զանգեզուրը, Սևանը և Երևանը։ Այնպես որ Ալիևի խոսքերը ես համարում եմ կեղծավոր».

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլին