Search
Close this search box.

«Հրապարակ». Հաշվի առնելով տարիների ծառայությունը, բավարարվում են ազատելով

Հրապարակ թերթի տեղեկություններով՝ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանն ազատվել է պաշտոնից: Պատճառը կոռուպցիոն մութ պատմություններն են: «Հենց այնպես չեն ազատվում, մի բան անում են, որ ազատվում են, ուղղակի, հաշվի առնելով տարիների ծառայությունը, բավարարվում են ազատելով»,- նշել է թերթի աղբյուրը: Ուշագրավ է, որ ավելի վաղ կոռուպցիոն պատմությունների համար աշխատանքից ազատվել էր նաեւ Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: Ի դեպ, Խաչատրյանը խնդրել է ընդառաջել իրեն՝ թողնել եւս 1 տարի ծառայել, որպեսզի 20 տարվա զինվորական ստաժ ունենա թոշակի գնալիս: Պարզ չէ՝ կընդառաջե՞ն, թե՞ ոչ։ Մեր տեղեկություններով, վարչության պետ կնշանակվի «Մուրացանի» վերակենդանացման բաժանմունքի պետ Գայանե Հովհաննիսյանը:

Մանրամսաները թերթի այսօրվա համարում: