Search
Close this search box.

100 օր անհետ կորած զինվորից լուր չունեցող ծնողը փորձել է մուտք գործել ՊՆ. նրան ձերբակալել են

Հունվարի 10-ին, ժամը 21։30-ի սահմաններում, ՀՀ Կոտայքի մարզի բնակիչ Գ.Վ.-ն, իր անձնական օգտագործման «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է ՀՀ ՊՆ վարչական համալիրի հսկիչ անցագրային կետի դարպասին, կոտրել դրանք և մուտք գործել ՊՆ վարչական համալիրի տարածք: Այնուհետև Գ.Վ.-ն մեքենայով կոտրել է վարչական մասնաշենքի մուտքի դռները և մեքենայով մխրճվել շինության մեջ։ Այս մասին հայտնում է ՊՆ ռազմական ոստիկանությունը:

Ըստ հաղորդագրության՝ փաստի առթիվ ՊՆ ՌՈ Երևանի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 4-րդ ԿՔԲ-ն, ՀՀ քրեական օրենսգրքի 327.6 հոդվածի 5-րդ մասով և 258 հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ։ Քաղաքացի Գ.Վ.-ն ձերբակալվել է :

Նշենք, որ Գ. Վարդանյանը անհետ կորած զինծառայողի հայր է, հերթական ակցիայի ժամանակ ՊՆ-ից պատասխան չստանալուց հետո փորձել է մտնել ՊՆ ու որդու մասին տեղեկություն ստանալ, ում մասին վերջին անգամ լուր ստացել է 2020-ի հոկտեմբերի 2-ին:

Նշենք, որ հարուցված քերական գործի հոդվածներով՝ 258-րդ հոդվածի՝ խուլիգանության 4-րդ մասը սահմանում է պատիժ 4-7 տարի ժամկետով, իսկ 327.6 հոդվածով՝ զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական տարածք ապօրինի մուտք գործելը ռազմական դրության ժամանակ պատժվում է ազատազրկմամբ 5-10 տարի ժամկետով: