Search
Close this search box.

Հայկական օրացույցում ավելացավ ևս մեկ տոն

Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում որոշվել է «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարել:

2001 թվականին ընդունված օրենքը լրացվել է ևս մեկ կետով: Ըստ այդմ՝ սեպտեմբերի վերջին շաբաթ օրը Հայաստանում կնշվի ազգային փոքրամասնությունների օրը: