Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցավոք այսօր մեզ չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը․ Փաշինյանը՝ Մոսկվայից

Ցավոք, այսօր մեզ չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը: Այս մասին Պուտինի ու Ալիևի հետ բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Դա ամենազգայուն հարցն է, այն մարդասիրական հարց է: Մենք պայմանավորվել ենք, որ այս ուղղությամբ աշխատանքները կշարունակենք»,-ասաց նա:

«Մենք կարծում ենք, որ մեր հայտարարության 8-րդ կետը կատարվում է ոչ ամբողջությամբ, հույս ունեմ, որ հնարավորինս կարճ ժամկետներում կկարողանանք լուծել հարցը»,-հավելեց նա: