Search
Close this search box.

Նոր տեղեկություններ՝ Ստեփանակերտում հնչած կրակոցներից

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում գիշերը հնչած կրակոցների հեղինակն արցախցի երկու տղամարդ են: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ նրանք եղել են ալկոհոլի ազդեցության տակ:

«Արցախցի երկու տղամարդ են եղել, որոնք, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, օդ են կրակել գիշերվա կեսին: Ձերբակալվել են, այս պահին ոստիկանությունում են, և համապատասխան քննություն է իրականացվում»,- ասել է Պողոսյանը: