Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արձակուրդ եկած զինվորներին Արցախի փոխարեն տարել են Սյունիքի ռազմական ոստիկանություն․ ծնողները Սյունիքի ռազմականի դիմաց են

Պաշտպանության նախարարության դիմաց հավաքվել էին ժամկետային զինծառայողների ծնողները: Նրանք երաշխիքներ են պահանջում, որ իրենց երեխաների՝ Արցախ մեկնելու դեպքում անվտանգության երաշխիքներ կապահովվեն: Այս մասին գրում է Mediaport տելեգրամ ալիքը։

«Երեկ հերթական խումբն է փորձել մեկնել Արցախ, սակայն կրկին հանդիպել են դժվարությունների: Երեխեքին տարել հասցրել են, պատուհանները փակել են տվել, հեռախոսները անջատել են տվել ու ասել են՝ հագուստները պետք է փոխեք սահմանը անցնելուց:

Երեխեքն էլ բոլորը ոտքի են ելել, ասել են՝ եթե դուք չեք կարող ապահովել մեր անվտանգությունը, մենք չենք անցնում սահմանը։

150 երեխայի փորձել են ոտքով անցկացնեն էդ Գորիսի սահմանը։ Հետո ռազմականն է եկել, երեխեքի մի մասին տարել է Սիսիան, մյուս մասին՝ Վայք, մինչև ծնողները հասել են երեխեքի հետևից ու հետ են բերել նրանց»,-ասել է ծնողներից մեկը։
Տեսանյութը՝ Զինվորի ծնող խմբից