Search
Close this search box.

Հայաստանում կորոնավիրուսով վարակված հայտնի գործարար է մահացել

Aravot.am-ը գրւոմ է. Շիրակի մարզում կորոնավիրուսով հիվանդների թիվը զգալիորեն նվազել է․ դատելով վիճակագրությունից՝ կարելի է ասել, որ ամանորյա տոները ոչնչով չեն նպաստել վարակի տարածմանը։ Երկու հիվանդանոցներում՝ Գյումրի բժշկական կենտրոնում և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին բուժվում են կորոնավիրուսով վարակված 35 հիվանդ։

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի փոխանցմամբ, իրենց մոտ այսօրվա տվյալներով՝ 28 հիվանդ են բուժվում, տրիաժ բաժանմունքում էլ գտնվում են հինգ հոգի։

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանի տեղեկացմամբ էլ՝ իր գլխավորած բուժհիմնարկում բուժվողները 7-ն են։

Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Լեյլի Ասլանյանի տեղեկացմամբ, 71 հոգի էլ հաստատված դրական դեպքերով բուժում են ստանում պոլիկլինիկաներում։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղից էլ տեղեկացանք, որ դեկտեմբերի 31-ից մինչև օրս թեստավորել են մոտ 200 հոգու, վիրուս հայտնաբերվել է 20-25-ի տոկոսի մոտ։ Չնայած նվազող թվերին՝ վիրուսը ծանր, դառը հետևանքներ է թողնում։ Վիրուսով վարակվել ու օրերս մահացել է գյումրեցի հայտնի մի գործարար, որը, սակայն, բուժաշխատողների ասելով, ունեցել է կողմնակի հիվանդություն։

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում էլ օրերս մահացել է գյումրեցի 29-ամյա հղի կին․ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի Լեյլի Ասլանյանից տեղեկացանք, որ նա դիմել է Գյումրու 1-ին պոլիկլինիկա․ նրա մոտ հաստատվել է կորոնավիրուսի դրական թեստ։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: