Search
Close this search box.

«Թուրքիան գործի անցավ»․ Նաիրի Հոխիկյան

Թուրքիան գործի անցավ՝ առաջ քաշելով Հայաստանի հետ սահմանը բացելու պատրաստակամությունը։

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն 2021թ․ հունվարի 7-ին հայտարարել է, թե ժամանակն է վերջնական կայունություն բերել մեր տարածաշրջանում և կարգավորել հարաբերությունները նաև Հայաստանի հետ։

Առողջ տրամաբանության դեպքում, իհարկե, ցանկալի է Թուրքիայի հետ նորմալ հարաբերություն ունենալ, բացել սահմանները և ակտիվացնել տնտեսությունը։ Բայց։

Թուրքական ռազմավարական ծրագրերում Հայաստանը շարունակում է մնալ որպես իր պանթուրքիստական նպատակների խանգարող հանգամանք։ Զենքով չկարողանալով գրավել Հայաստանը, քանի որ դիմացը կանգնած է ռուսական գործոնը, Թուրքիան փորձում է տնտեսական էքսպանսիայով տիրանալ Հայաստանին։

Այդ վտանգի մասին վերջին տարիներին բազմիցս խոսել եմ։ Խոսել եմ նաև արցախյան երկրորդ պատերազմի բեմականացումից հետո։

Մեզ սպառնում է թուրքական տնտեսական էքսպանսիա՝ ներխուժում բիզնեսի միջոցով։ Մակերեսի մակարդակում դա գեղեցիկ է, գայթակղիչ ու փող բերող։ Խորքում մենք շատ արագ կորցնելու ենք այն, ինչ կարողացել ենք պահպանել։

Որքան խելամիտ և զգոն լինեն հայ ժողովուրդը և ՀՀ կառավարությունը, այնքան հեշտ կհաղթահարենք այդ սպառնալիքը։

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից