Search
Close this search box.

ՖՈՏՈ. Արտակարգ դեպք Երևանի մետրոյում. ուղևորներին տարհանել են

Factor.am-ը գրում է. Երևանի մետրոպոլիտենն այս պահին աշխատում է ուշացումներով։ Շուրջ կես ժամ քաղաքացիներն ստիպված են եղել «Հանրապետության հրապարակ» կայարանում սպասել գնացքի ժամանմանը, ապա «Սասունցի Դավիթ» կայարանում իջեցրել են դեպի «Շենգավիթ» կայարան մեկնող ուղևորներին։ «Վթար է տեղի ունեցել, գնացքը էդ ուղղությամբ չի շարժվում»,- քաղաքացիների հարցերին ի պատասխան կցկտուր արձագանքում են մետրոյի աշխատակիցները։

Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը Factor.am-ին հայտնեց, որ տեխնիկական խնդիրներ են առաջացել, մասնագետները փորձում են պարզել պատճառները։ «Անցել ենք մեկ գծային երկկողմանի երթևեկության՝ «Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարանի ուղեհատվածում», – ասաց խոսնակը։ Նրա փոխանցմամբ՝ տուժած աշխատակիցներ և ուղևորներ չկան։ Բոլորը տարհանվել են։